ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ՝ վերջին բանակցությունների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով։ «Մի կողմից, մենք փորձում ենք խաղաղության հասնել և վերջ դնել շատ արյունալի, թանկարժեք և կործանարար պատերազմին, ուստի որոշակի համբերություն է պահանջվում։ Մյուս կողմից, մենք զուր վատնելու ժամանակ չունենք։ Աշխարհում շատ այլ բաներ են տեղի ունենում, որոնց մենք նույնպես պետք է ուշադրություն դարձնենք»,- ընդգծել է Ռուբիոն։               
 

Խաչատրյանական փառատոնն աչքի է ընկնում հայաստանյան ու համաշխարհային պրեմիերաներով

Խաչատրյանական փառատոնն աչքի է ընկնում հայաստանյան ու համաշխարհային պրեմիերաներով
27.11.2014 | 23:54

Նոյեմբերի 27-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Արամ Խաչատրյանի անվան 2-րդ միջազգային փառատոնի շրջանակներում տեղի ունեցավ ականավոր ռուս կոմպոզիտոր Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի 170 և աշխարհահռչակ գործարար և բարերար Գալուստ Գյուլբենկյանի 145-ամյա հոբելյաններին նվիրված համերգ, որին հանդես եկավ երիտասարդ և մեծ ճանաչում ունեցող թավջութակահար Ֆիլիպ Հայըմը (Միացյալ Թագավորություն)։
2012-ին The Strad ամսագրի կողմից որպես համաշխարհային մակարդակի արվեստագետի բոլոր հատկություններով օժտված երաժիշտ փառաբանված Ֆիլիպ Հայըմը Մեծ Բրիտանիայի ներկայիս ամենավառ երիտասարդ թավջութակահարներից է։
Ֆիլիպ Հայըմը բարձր մրցանակային տեղեր է զբաղեցրել բազմաթիվ միջազգային հեղինակավոր մրցույթներում, այդ թվում՝ 1-ին մրցանակ Բախի և Լյուտոսլավսկու անվան միջազգային մրցույթներում։ Այժմ Ֆիլիպ Հայըմը նվագում է Կարլո Ջուզեպե Տեստորեի կերտած թավջութակով։
Երեկոյի ընթացքում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը կատարեց Արվո Փյարտի Երգ լարային նվագախմբի և զանգերի համար՝ նվիրված Բենջամին Բրիտտենի հիշատակին (հայաստանյան պրեմիերա), Բենջամին Բրիտտեն՝ Սիմֆոնիա թավջութակի և նվագախմբի համար, մենակատար՝ Ֆիլիպ Հայըմ, Նիկոլայ Ռիմսկի-Կորսակով՝ «Շեհերազադ» սիմֆոնիկ պոեմ։
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշեց, որ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի ընթացքում շատ են ներկայացրել հայաստանյան և համաշխարհային պրեմիերաներ։ «Ես և իմ ընկերները հաճախ զարմանում ենք՝ տեղեկանալով, որ հանրահայտ շատ գործեր Հայաստանում չեն կատարվել։ Ինձ թվում է՝ մեծ ձեռքբերում է, որ երիտասարդական նվագախումբն աշխարհում հնչող կարևոր գործեր ներկայացնում է մեր երկրում։ Դա շատ մեծ պրոֆեսիոնալ ձեռքբերում է նաև նվագախմբի համար։ Մեր համերգներն ուղիղ եթերում հեռարձակվում են, և տարբեր ծայրերից մարդիկ տեսնում են, որ Հայաստանում կա միտում՝ կատարել աշխարհում սիրված ու ընդունված ժամանակակից ստեղծագործությունները»,- ասաց Սերգեյ Սմբատյանը՝ ավելացնելով նաև, որ Լոնդոնում սովորելու տարիներին շատ է լսել Ֆիլիպ Հայըմի մասին և ուրախ է, որ նա ներկայանում է հայաստանյան հանդիսատեսին։

Դիտվել է՝ 899

Մեկնաբանություններ